Description

Ուբյու արքան
Ալֆրեդ Ժարի


Առաջին անգամ հայ ընթերցողին է ներկայացվում գրական մեծ նորարար, աբսուրդի թատրոնի հիմնադիր Ալֆրեդ Ժարիի «Ուբյու արքա» նշանավոր դրաման, որը հղացվել է դեռևս դպրոցահասակ տարիքում, հրատարակվել և բեմադրվել 1896-ին Փարիզում: Պիեսի գլխավոր հերոսը Հայր Ուբյուն է՝ գրոտեսկային, արգահատելի և վանող մի կերպար, անգութ բռնակալ, որը հանցագործ ճանապարհով բազմում է Լեհաստանի թագավորական գահին: Ուբյուն մարդկային դաժանության, տկարամտության, ժլատության և իշխանատենչության խորհրդանիշն է:

ISBN: 978-9939-76-787-1
Էջեր՝ 152
Կազմը՝ կոշտ
Լեզու՝ հայերեն
Չափսը՝  12.5×16

Թարգմանությունը ֆրանսերենից՝ Աշոտ Ալեքսանյանի

Հրատարակվել է՝ 2021


ՊԱՏՎԻՐԵԼ